Varks.am-ի հաճախորդները կարող են մինչև հունիսի 30-ը պարտավորությունների վերակառուցում անել

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը դեռեւս երկու ամիս առաջ գրությամբ դիմել էր հանձնաժողովին՝ հայտնելով վարկերի հետագա մարումների հետ կապված մտահոգությունների մասին։

«Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։

Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով»,- ասված է Մանե Թանդիլյանի գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել