Հայտնի է առաջին դասարանցիների առցանց գրանցման մեկնարկի օրը

Հունիսի 1-ից հանրապետությունում կմեկնարկի առաջին դասարանցիների առցանց գրանցման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կգրնացվեն այն ապագա աշակերտները, որոնք ունեն տվյալ դպրոցում սովորող եղբայր, կամ քույր եւ աշխատող ծնող: Հունիսի 10-ից հետո մնացած երեխաները պետք է գրանցվեն: Այս մասին այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

2014թ․ ծնված բոլոր աշակերտները պետք է գնան սեպտեմբերի 1-ից դպրոց: Սա, ըստ նախարարի միանշանակ է: «Ես կարդում եմ կարծիքներ, թե ես իմ երեխային չեմ գրանցի, քանի դեռ չգիտեմ սեպտեմբերից դասերը սկսվում են, թե ոչ: Դուք գրանցեք, կտեսնենք, ամեն ինչ կանենք, որ սեպտեմբերի 1-ից դասերը բնականոն լինեն»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ծնողի համար կա պատասխանատվություն, եթե երեխան դուրս է մնում ուսումնակա պրոցեսից, այսինքն, եթե ծնողն արհեստականորեն երեխային ետ է պահում ուսումնական պրոցեսից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել