ՀՀ-ում կորոնավիրուսի բռնկում ունենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ քիչ առաջ ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։

«Նիստի ընթացքում վերջնական եզրակացության եկանք, թե ինչու է դեպքերի թիվը աճել։ Դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են։ Մեր դեպքերի 75 և ավել տոկոսը, նույնիսկ 80 տոկոսը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում։ Մայիսի 4-ից այդ հիմնարկները կամաց-կամաց սկսվեցին բացվել և այսպիսի իրավիճակ տեղի ունեցավ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշում է, որ կառավարությունը գիտեր, որ գործունեության վերսկսումը  բերելու է դեպքերի աճի, սակայն պարետատունը  հստակ անվտանգության կանոններ է սահմանել և եթե դրանք պահպանվեին՝ բռնկման դեպքեր տեղի չէին լինի։

Նա նշեց, որ հիմա ՀՀ-ում կորոնավիրուսի բռնկում ունենք, սակայն այժմ ՀՀ-ն ամենացածր գնաճ ունեցող երկրների ցանկում է։

«Ամենամեծ վարակվածության դեպքերը արձանագրվել են բանկային համակարգում։ 9-րդ միջոցառման շրջանակներում քաղաքացիները աջակցություն ստանալու նպատակով պետք է բանկեր գնային։ Այլ կերպ այդ քաղաքացիներին գտնելու տարբերակ չկար։ Այդ մարդիկ գնացին բանկեր, բանկերը ոչ բոլոր դեպքում պահեցին անվտանգության կանոնները և ստացվում է, որ մենք մեր օգնություններով մարդկանց «օգնել» ենք նաև վարակվել»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել