Դիմակի կրման նոր կանոններ են գործելու․ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է առաջիկայում սպասվող փոփոխությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ շուտով պարետը նոր որոշում է ստորագրելու դիմակի կրման վերաբերյալ։

Վարչապետը ներկայացրեց դրանցիցի մի քանիսը․

1․ Առևտրի բոլոր մասնակիցները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով։ Կանոնը այժմ գործում է միայն շուկաների, փակ առևտրի կետրոնների համար, իսկ պարետի որոշումից հետո կգործի ամենուր։

2․Վաղվանից ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է կրեն դիմակ, անկախ նրանից՝ մեկ ընտանիքի անդամներ են, թե` ոչ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տանը պատրաստած ինքնագործ դիմակները կարող են լինել էֆեկտիվ և շուտով մասնագետները կսովորեցնեն քաղաքացիներին տանը եղած պարագաներով դիմակ պատրաստել։

Վարչապետը նշում է նաև, որ փողոցում որևէ մեկի հետ զրուցելիս անհրաժեշտ է պահպանել 1,5 մետր հեռավորություն կամ խոսել դիմակով։

«Մեր անհատական պատասխանատվությունը պետք է մեծանա»,-մի քանի անգամ նշեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ կիրառվելու են կոշտ վարչական տուգանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել