Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 23․05

Մայիսի 23-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,267,452 է։ Մահացել է 339,949 մարդ, բուժվել՝ 2,086,375-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 335,882-ի։ Բուժվել է 107,936 մարդ, մահացել է՝ 3,388-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 155,686 դեպք է գրանցվել, մահացել է 4,308 մարդ, բուժվել՝ 117,602-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,359-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 133,521 դեպք։ Ապաքինվել է 104,072 մարդ։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 3,982 անձի մոտ, որից 2,506-ն ապաքինվել են, 49-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 728-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 509 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 6,302-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 2,936 է, վիրուսից 77 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,611,691 վարակված, 96,007 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել