Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վալերի Դավիդենկոյին մահացած են գտել սեփական գրասենյակում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Իլյա Կիվան։
«Հենց նոր ժողովրդական պատգամավոր Դավիդենկո Վալերի Նիկոլաեւիչի գրասենյակում հայտնաբերվել է նրա դին՝ հրազենային վնասվածքով։ Հանգամանքները պարզվում են»,- նշել է նա։
Տեղեկատվությունը հաստատել է նաեւ նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը․ «Վալերի Դավիդենկոն մի քանի կոռուպցիոն գործարքների եւ քրեական գործերի մասնակից է»։
Ըստ մամուլի՝ մարմնի կողքին զենք է գտնվել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել իրավապահները, որոնք պարզում են միջադեպի մանրամասները։