Ցանկացած անձ կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին նաև առցանց․ վարկային բյուրո

Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում  և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Այս մասին հայտնում են վարկային բյուրոյից։

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

Ֆիզիկական անձ (Սուբյեկտ)

Վարկային զեկույց ստանալու դիմում
Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը
Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր)
Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում`
Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ)
Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը
Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:

Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը: Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել