Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 323 դեպք, 5-ը` մահվան ելքով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է

«Մայիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 323 դեպք, որոնցից 130-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 14 նոր դեպք, 9 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Դեռեւս մայիսի 11-ին հայտնել էինք, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի թիվը 1 է։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա եւ Աստղաձոր համայնքներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել