ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2019 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության: Համաձայն փորձագետի եզրակացության՝ նրա մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2019 թ. դեկտեմբերի 23-ի հրամանով, ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: