Կանխվել է համայնքային սեփականություն հանդիսացող գույքի գողությունը․ ոստիկանություն

Մայիսի 15-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Թավշուտ գյուղի «Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը փորձել էր գողանալ համայնքին պատկանող ցինկե խողովակը, սակայն բռնվել է ոստիկանների կողմից:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել