Վարչական վարույթ հարուցելու հիմքերից է անձի դիմումը:
Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:
Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:
Դիմումի` իրեն վերաբերող մասով, վարչական մարմնում վարույթ է հարուցվում օրենքով նախատեսված կարգով:
Միայն այն դեպքերում, եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնու ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա վարչական մարմինը դիմումը և դրան կից փաստաթղթերը դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:
Վարչական մարմինն իր մոտ պահում է վերահասցեագրված կամ հետվերադարձված դիմումի պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանց կից փաստաթղթերի կամ դրանց մի մասի պատճենները կամ դրանց ցանկը:
Հետևաբար, վարչական մարմինների կողմից անձանց դիմումը վերադարձնելը կամ դրան ընթացք չտալը այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցը դուրս է իրենց իրավասությունից, իրականացվում է Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին օրենքի խախտմամբ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net