Մայակովսկու մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը սուբվենցիոն ծրագրով կապիտալ նորոգվելու է

2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի կապիտալ վերանորոգման և բակի բարեկարգման ծրագրային հայտը:

Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային առաջին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացնելու նպատակով դեռ անցյալ տարի Կոտայքի մարզպետը առաջարկել է ծրագիրը ներառել Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, ինչի արդյունքում մասնաշենքը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է:

Երկրորդ մասնաշենքի կապիտալ նորոգման արդյունքում արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ (4 խմբով)` նախատեսված 90 -110 փոքրիկների համար:

Ծրագրի նախահաշվային արժեքը 67.730.510 դրամ է. աշխատանքներն իրականացվելու են պետություն- համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

Մարզպետը բազմիցս ընդգծել և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մանկապարտեզները ինստիտուցիոնալ առումով չափազանց կարևոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն, և եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 105 ծրագրային հայտ` շուրջ 6.2 մլրդ. դրամ արժեքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել