Պետը հարվածել է զինծառայող Տիրգրանի դեմքին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի Արմեն Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ X զորամասի պայմանագրային հիմունքներով զինծառայող, ավագ սերժանտ՝ այսինքն պետ, վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող կրտսեր սերժանտ Տիգրան Ղ.-ի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով ձախ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին `պատճառելով առողջության թեթև վնաս :

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոոդվածի՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել