Ազատազրկման դատապարտված անձիք կարող են տույժի ենթարկվել

Պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժեր:

Ազատազրկման դատապարտված անձնց կողմից պատիժը կրելու սահմանված կարգի խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը և այլն:

Ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝

1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել