Ազգային ժողովում շարունակվում է հերթայան նիստը։ Աատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ՄԻՊ զեկույցի ներկայացման ժամանակ հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․ «Սեռի հիմքով պայմանավորված վիրավորական արտահայտություն էր հնչել Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ ևս արձագանքի չարժանացավ»։
Արման Թաթոյանը հայտնեց․ «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ պաշտպանի քաղաքացուն, պաշտպանի նաև՝ այո, որոշ դեպքեր կան՝ ընդդիմության հետ կապված հարցին, եթե մարդու իրավունքներին է առնչվում հարցը։ Գոյություն ունի միջազգային կանոն, այդ կանոնն ամրագրված է սահմանադրական օրենքում, որն արգելում է ՄԻՊ-ին և պետական կառավարման մարմիններին դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»։
Մանրամասները՝ տեսանյութում