Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:
Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: