ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի), առատ անձրևների հետևանքով առաջացել է սողանքային հատված և անընդմեջ տեղի է ունենում քարաթափում՝ մոտ 100 խորանարդ մետր ծավալով:
Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ հասարակության հետ կապերի բաժնից։
Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը պարբերաբար միակողմանի փակվում է: «Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները: