Արայիկ Հարությունյանի հրամանը՝ «2020 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրաման է ստորագրել, որով չեղարկվել է 2020 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը։

Հրամանում ասվում է․

«1․ Չեղարկել «2020 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքները։

2․ Նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչությանը՝ սույն հրամանի 1-ին կետի դրույթների մասին 3 օրում տեղեկացնել «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի անցկացում 2020 թվականի բյուջետային ծախսերի ծրագրի գծով դրամաշնորի հատկացման նպատակով անցկացված մրցույթի հաղթող կազմակերպություններին և այլ շահագրգիռ մարմիններին։

3․ Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը՝ ՀՀ 2020 պետական բյուջեի «1148․ Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի «11005․ Դպրոցների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման համար նախատեսված գումարները (ՀՀ ԿԳՄՍՆ՝ 484176․0 հազար դրամ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարություն՝ 17000․0 հազար դրամ) ներառել «ՀՀ 2020 թ-ի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների առաջիկա նախագծերում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել