Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ինքն Աշոտ Գիզիրյանի նախաձեռնությամբ հանդիպել է նրա հետ: Մարզպետը դիմումը ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ: Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Աշոտ Գիզիրյանին և ասել, որ հարգում է նրա որոշումը:
Աղբյուրը` Իրավաբան.net