Հանրային տրանսպորտի սահմանափակումներին անդրադարձ կլինի, հավանաբար, ամսվա կեսերին․ պարետատուն

Արտակարգ դրության պայմաններում պարետատան կողմից հանրային տրասնպորտի հետ կապված սահմանափակումների վերացումը կլինի ամենավերջին փուլում։

Այս մասին Իրավաբան.net-ի հարցին ի պատասխան հայտնում է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նրա խոսքով, սա արվում է, քանի որ բարձր ռիսկայնություն ունի․ «Հավանաբար անդրադարձ կլինի մայիսի կեսերին»,-նշում է Հունանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին՝ կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նշեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված՝ պարետատան որոշումները կարող են փոխվել։ «Եթե մենք տեսնենք, որ ընդհանուր առմամբ մեղմացումների այս քաղաքականությունը, որը մենք վարում ենք, տալիս է վտանգավոր հետևանքներ, բերում է վտանգավոր հետևանքների, և վարակի տարածմ ան արագությունը և տեմպն աճում են այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ես կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմին և եղած ամենակոշտից ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ»,-ասաց փոխվարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել