Գայանե Ջոթյանցը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Արթուր Մովսիսյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և պաշտպանում է սեփականության իրավունքը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրենց պատկանող գույքը:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26 հոդվածի` ամուuինների ընդհանուր համատեղ uեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական oրենuգրքով, ինչպեu նաև ամուuինների միջև կնքված ամուuնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուuնության ընթացքում ամուuինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ uեփականությունն է, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Համաձայն դատաքննությամբ հետազոտված ապացույցների` ք.Երևան, Ա.Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի թիվ 3ա բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է Արթուր Մովսիսյանի անվամբ` հիմքը Պետ նոտարի 24.03.2000թ. թիվ 3-1206 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, իսկ համաձայն սույն գործի դատաքննությամբ հաստատված փաստերի` գույքը ձեռք բերելիս Գայանե Ջոթյանը և Արթուր Մովսիսյանը գտնվել են գրնացված ամունության մեջ և քանի որ վիճելի գույքը ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրի հիման վրա, ապա այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի ուժով հանդիսանում է համատեղ կյանքի ընթացում ձեռք բերված գույք:
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել է, որ հայցը ենթակա է բավարարման:
Աղբյուրը` Իրավաբան.net