Բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնումը

Քրեական դատավարությունում ընդհանրապես ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:

Բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է uահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կաuեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:

Բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաu դատարան բողոքարկման ենթակա չէ, uակայն վերադաu դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել