Բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը, այդ հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ․ վարչապետ

Կառավարության նիստից առաջ այսօր՝ ապրիլի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի, բանկերի կողմից տրված վարկային արձակուրդի, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին։

Նրա խոսքով, այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է երեք միլիարդ 670 միլիոն դրամ, այս թիվն իրենց նախատեսածի  տասը տոկոսից էլ պակաս է։

«Ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները, բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթեներն արդեն հադանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են», –  ասաց նա։

Վարչապետը նաև նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել