Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ռ. Մալխասյանի մեղադրանքի:
Ռազմիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող «Նանաամորֆ տեխնոլոգիա» ՓԲԸ-ի տնօրեն և լինելով ընկերության տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու, թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Թորոսյանի կողմից 23.11.2011թ.` ժամը 13.00-ի սահմաններում, խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով:
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net