Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Մնացական Գ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ. հունվարի 10-ին հարմարեցված բանալիով առջևի դուռը բացելով՝ Ավանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է հաշվիչ սարքը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net