Աջակցություն կարող են ստանալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրերը. Զարուհի Բաթոյան

Կառավարությունում տեղի ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը։

Նա ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումները․ «Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը , ով եղել է գրանցված աշխատող  և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ»:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել