Պոլիտեխնիկն առցանց դասախոսություններ է ներկայացնում. գործարկվում է ՀՀ-ում առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարման վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշումամբ պայմանավորված ուսումնական հաստատություններում դասերի երկարաժամկետ ընդհատումը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի, ղեկավարությունը, իդեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի որոշում է կայացրել արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։

Այդ նպատակով ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։ Այս մասին նշվում է համալսարանի հայտարարության մեջ։

Պոլիտեխնիկի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը ներկայացրեց առցանց ուսուցման նորաստեղծ համակարգի հնարավորությունները։

Դասախոսությանը հետևեք ուղիղ եթերում՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել