Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գ. Պողոսյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ փետրվարի 24-ից մինչև մայիսի 27-ը ընկած ժամանակահարտածում 4 տարբեր օրերի սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած 13.05.1999թ ծնված Իրինայի հետ:
Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 141-րդ հոդվածի՝ տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net