Երեխաների շահերի օրենսդրական ապահովումն այս տարվա փետրվարի 14-ին քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահին առընթեր փորձագիտական խորհրդում: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, իրավաբաններ:
Իր ելույթում Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մասնակիցների ուշադրությունը դարձրել է երեք հիմնախնդրի վրա` սոցիալական որբության կանխարգելում, ՌԴ քաղաքացիների համար որդեգրման ընթացակարգի պարզեցում, աջակցություն որդեգրող ընտանիքներին: Նարիշկինը նաև իրավացիորեն ընդգծել է, որ օրենսդրական միջոցները բավարար չեն և անհրաժեշտ է փոխել բարոյական օրենքները: Գլխավորը` երեխաների և ընտանիքի նկատմամբ վերաբերմունքն է:
Պետական դումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովան հայտնել է, որ Ռուսաստանում 128 հազար որբ երեխաներից 26 հազարը հաշմանդամ են: Ըստ որում, Ռուսաստանի քաղաքացիները որդեգրել են ընդամենը 38 երեխա:
Աղբյուրը` Իրավաբան.net