Դ. Հովհաննիսյանը, հանդիսանալով թիվ X զ/մ պայմանագրային զինծառայող,պաշտոնատար անձ,անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն. հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Հ.Ավդալյանին և ծեծի ենթարկել նրան:
Վերջինս էլ, չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակը կրելուն և ստորացուցիչ վերաբերմունքին, ինքնասպան լինելու նպատակով իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ մասին ,որի հետևանքով իր առողջությանը պատճառել ծանր վնաս:
Դ. Հովհաննիսյանի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net