Ե՞րբ է պետք դիմակ կրել․ Արսեն Թորոսյանը պարզաբանում է
«Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ և այսօր դիմակներ չկան աշխարհի շատ երկրներում կամ նրանք թանկացել են»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի կարիքների համար 165 հազար դիմակ է ներկրվել և 50 հազարը կունենանք մոտակա օրերի ընթացքում՝ բժշկական հաստատությունների կարիքները ապահովելու համար, քանի որ իրենք շփվում են հիվանդների հետ և ռիսկի խումբ են համարվում:
Հիշենցնենք, որ մարտի 1-ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված անձի 1 դեպք։