Երևան համայնքը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Գ.-ի` 8636 դրամ գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին։
Արթուր Գ.-ն հանդիսանում է գույքահարկ վճարող, քանի որ նրան է պատկանում ՎԱԶ-2107 մակնիշի 02 UL 592 պետհամարանիշով փոխադրամիջոցը, ինչը հաստատվում է Ավան վարչական շրջանի անձնական հաշվարկի տեղեկանքով։ Պատասխանողը, հանդիսանալով հարկվ վճարող սուբյեկտ, չի կատարել իր հարկային պարտավորությունները, որի հետևանքով 2011թ. համար առաջացել է պարտքի գումար, ընդ որում, գույքահարկի տարեկան ապառքի գումարը 2011թ. համար կազմում է 7700 դրամ, որի նկատմամբ օրական հաշվարկվել է տույժ չվճարված պարտավորության 0,15%-ի չափով։
Այսպիսով, 2011թ. համար գույքահարկի և հաշվարկված տույժերի գումարը կազմում է՝ 936 դրամ, ընդհանուր՝ 8636 դրամ։
Դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման, և Արթուր Գ.-ից հօգուտ Երևանի բյուջեի պետք է բռնագանձել 8636 դրամ գույքահարկ, որից 7700 դրամ ապառք և 936 դրամ տույժ։
Սակայն սույն վճռի հետ համաձայն չէ պատասխանողը և վճիռը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net