Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ամսական ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս լինել:
Վերոնշյալ դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի վրա:
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:
Աղբյուրը` Իրավաբան.net