Էջմիածնում կատարված սպանությունը բացահայտվել է․ ոստիկանություն

Փետրվարի 22-ին’ ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ:

Կասկածվողը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Նա ձերբակալվել է: Հանձագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել