Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին ԶՈւ երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ստացել վարչապետից: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Առաջարկը վերաբերում էր Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:
Հրամանագրերը կարող է ստորագրել եռօրյա ժամկետում, իսկ չստորագրելու դեպքում՝ իր առարկություններով վերադարձնել վարչապետին։
Նշենք, որ Բաղդասարյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին: Ալեքսանյանը իր պաշտոնը զբաղեցնում է 2019-ի նոյեմբերի 28-ից։