Արսեն Թորոսյանը հերքում է խոզի, թռչնի և դինոզավրի գրիպի մասին լուրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը…

Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ…

Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։

Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։

Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն

Հ.Գ. հետևեք առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել