Հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով այն բոլորին, ով չի հասկանալու նորը․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ, որի ընթացքում նշեց. «Լրատվամիջոց կա, որը գումար է վերցնում այն մարդուց, ով է ՀՀ-ում լրատվամիջոց է փակել ու ով Հայաստանում քաղբանտարկյալներ էր ստեղծում: Ինձ համար դա աբսուրդ է: Երկու քրեական գործ իր վրա ունեցող անձնավորությունը ինչ-որ խմբակ է ստեղծել, ինձ հանրորեն կոչեր է անում՝ լրատվամիջոցների հետ պարկեշտ խոսելու: Գժվելու բան է»: