Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևանի քաղաքապետարանին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ ավտոմեքենան:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-ասվում է հայտարարության մեջ։