Հաշվի առնելով լրագրողական բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութը՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Այդ հարցով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել նաև Հրայր Թովմասյանի փաստաբանը:
Այս պահին կազմվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որը կհրապարակվի այսօր»։