Արցախում դասադուլ է. դպրոցականները բողոքում են ՀԷԿ-երի կառուցումից

Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառի բնակիչները բողոքում են շրջանում կառուցվող ՀԷԿ-երի դեմ: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Քաշաթաղի դպրոցականները դասադուլ են անում՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-երի կառուցումը:

Տեսանյութում, ամենայն հավանականությամբ, ուսուցչի հետ միասին դասադուլ անող երեխաները նշում են, որ հարցն իրենց հիմա է սկսել անհանգստացնել: Ուսուցչի խոսքով՝ բողոքը քաղաքական ենթատեքստ չունի, իսկ երեխաների ծնողները քաղաքական տարբեր շրջանակներից են:

https://www.facebook.com/vladimirgrigoryan/videos/2700037103378758/?eid=ARCpI5xG6_8rdU0FIZJDeDhiEjcYxLSE8FqI7jiU_FuB6Xj9N5EQad6fKe7jKv9Or2ShOIWs6UF3rfUC

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել