ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղևորահոսքի մեջ որևէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետ, ծանոթացել ուղևորահոսքի նկատմամբ հսկողության ուժեղացված աշխատանքների ընթացքին։
Սահմանային մյուս անցակետերի պատասխանատու կազմի հետ մշտական կապ է պահպանվում՝ ճշտելու իրավիճակն ու ձեռնարկված միջոցառումների ընթացքը։



