2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար. «Զվարթնոց»

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:

Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայությունը և հատկապես ավիացիոն անվտանգության աշխատակիցների դերը օդանավակայանի անվտանգ և անխափան աշխատանքում՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջիններիս՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ և պատասխանատու կերպով իրականացրած աշխատանքների համար:

Իսկ մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրների առաջացացնելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել