Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ (ծածկագիր` 12-2.3-283) ժամանակավոր թափուր պաշտոնի մրցույթի մասին։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին /հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 129, հեռ (010) 65-05-53/:
Հիմնական գործառույթները.
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմանի սանիտարական պաշտպանությունը.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում կազմակերպում է անձանց, ուղեբեռների, կոնտեյներների, փոխադրամիջոցների, մարդկային աճյունների, ապրանքների և փոստային ծանրոցների բժշկասանիտարական հսկողությունը.
4) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում սանիտարահակահամաճարակային միջոցառումների իրականացման գործընթացը.
5) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում պատասխանատվության համապատասխան միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Տեսչական մարմնի ղեկավարին.
6) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված վտանգների գնահատման աշխատանքները և Ազգային համակարգող մարմնին տրամադրում տեղեկատվություն.
7) Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Հսկիչ կետի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
8) Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
9) Տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում Հսկիչ կետի աշխատանքային ծրագիրը.
10) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Հսկիչ կետի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
11) ստորագրում է Հսկիչ կետի անունից պատրաստվող փաստաթղթերը.
12) Հսկիչ կետի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջակություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
13) Տեսչական մարմնի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Հսկիչ կետի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
14) Հսկիչ կետի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
15) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ռուսերենի (ազատ) կամ անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.
անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
Աշխատավարձը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում է 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց:
Տեղեկացվում է, որ.
վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրերի պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է.
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում` Տեսչական մարմնի ղեկավարի անունով (դիմումը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ (ների), վկայական (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) լուսապատճենները,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի լուսապատճենը.
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
- համառոտ ինքնակենսագրական՝ CV
- երկու լուսանկար 3×4 սմ չափսի,
Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին /հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 129, հեռ (010) 65-05-53/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 01.02.2020թ., ժամը 15.00-ը: