Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել, որ լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:
«Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել»,-նշել է նա։