Ինչպես շատերին է հայտնի, դատարաններում, հատկապես դատական նիստի ընթացքում պատշաճ կարգ ու կանոնը ապահովում են դատական կարգադրիչները:
Պետք է իմանալ, որ դատական կարգադրիչները պետք է պահպանեն վարքագծի համապատասխան կանոններ:
Թվենք դրանցից մի քանիսը:
Այսպես.
Դատական կարգադրիչը դատական ծառայողի, դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանության կրողների նկատմամբ:
Կարգադրիչները պարտավոր են` ծառայության ներկայանալ Հայստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված համազգեստով և պատշաճ արտաքին տեսքով: Ոչ պատշաճ արտաքին տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչներին չի թույլատրվում անցնել ծառայության:
Դատական կարգադրիչն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական, թե ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից:
Աղբյուրը` Իրավաբան.net