ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 24-ին հրաման է ստորագրել, որով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։
Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։