Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ի մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանությունը այլ մանրամասներ այս պահին չի հաղորդում։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանը ուղիղ եթերում հայտնեց, որ կրակոցները հնչել են Քոչարյանի գրասենյակում կամ դրա հարևանությամբ։
Նրա խոսքով՝ վերջինս տեղեկությունը ստացել է ներսից, զանգողը այլ տվյալներ չի հաղորդել, քանի որ ժամանակ չուներ։
Արմեն Մինասյանը նշեց, որ «նրանց վերաբերյալ» է եղել կրակոցը և Ռոբերտ Քոչարյանի աջակիցներով շուտով հավաքվելու են։
Իրավաբան․net-ի թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայրում է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։ Այս պահին տարածքից տարհանում է իրականացվում։
«Էրեբունի պլազա»-ից մեզ հայտնեցին, որ չեն կարող խոսել ու անջատեցին հեռախոսը։