ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից․ «Փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, սակայն Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»։