«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում Հովտաշատի 53-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Իրավաբան․net–ին հայտնում են քննչական կոմիտեից։
Վերջինիս հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ 2019-ին դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտել էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել էր քրգործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելում կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։