Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռաֆիկ Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆթիվ X զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի վնասվածքաբանական բաժանմունքում, հետբուժական 15 օրյա արձակուրդից հետո՝ 2012թ. հոկտեմբերի 20-ից երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր` ԿԿԶՀ, չի ներկայացել:
Մեղադրանքն առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 361 հոդվածի մաս 1-ի,այն է՝ զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք oր տևողությամբ:
Ռաֆիկ Ղ.-ի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net